ARARAT - ը զարգացնում է կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները և համային տարբեր նախասիրությունները: ARARAT կոնյակները հայտնի են աշխարհի ավելի քան 50 երկրում: Մարգար Սեդրակյանի դասական ըմպելիքներին զուգահեռ` ապրանքների շարքում անընդհատ հայտնվում են նոր նրբագեղ կուպաժներ:

Երևանի կոնյակի գործարանում միավորվում են խորհրդանշական խմիչքի հիմնական բաղադրիչները. Արարատյան դաշտում աճեցված խաղողը, կովկասյան կաղնու փայտը, որից պատրաստվում է հնացման տակառները, Կաթնաղբյուրի ակունքի ջուրը և վարպետների տաղանդը, ովքեր պահպանում են ARARAT կոնյակների արտադրության հարուստ ժառանգությունը:

No products were found matching your selection.