Հուլիսի 6, Երևան։ Գործարկվել է Export Armenia հայկական արտադրանքի միակ մեծածախ հարթակը։ Export Armenia-ն հարթակ է, որը միավորում է Հայաստանի առաջատար արտադրողներին և ապրանքանիշերին։ Հարթակը հնարավորություն է տալիս ներկրողներին աշխարհի ցանկացած կետից կապ հաստատել արտադրողների հետ և ստանալ առաջարկ մեծածախ ապրանքի գնի համար։
«Export Armenia-ն ներկայացնում է հայկական բրենդերի ապրանքները և հասանելի է դարձնում արտադրանքը արտասահմանյան գնորդին։
Մեր առաքելությունն է բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունն աշխարհում և արտահանման ամբողջ գործընթացը՝ թեթևացնելով ատադրողների բեռը և խնայելով նրանց ժամանակը», նշել է Export Armenia-ի համահիմնադիր Հովհաննես Սարոյանը։
Բացի այդ հարթակը տրամադրում է հնարավորություն արտադրողի փոխարեն իրականացելու ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, մաքսային ձևակերպումները և բեռների տեղափոխումը դեպի ԵԱՏՄ ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք (ԱՄԷ)։
«Հաշվի առնելով, թե ինչ խնդիրների ենք մենք բախվում արտահանման տեսնակյունից, մեր հարթակը գործում է օգնելու հայ արտադրողին։ Մենք ուրախ կլինենք տեսնել հնարավորինս շատ արտադրողների մեր հարթակում, որտեղ նրանց կարող են գտնել մեր միջազգային գործընկերները, ովքեր գրանցված են հարթակում», հավելել է Export Armenia-ի համահիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Export Armenia-ի մասին
exportarmenia.am հարթակի նպատակն է ստեղծել հարթակ, որը կմիավորի Հայաստանի բոլոր առաջատար արտադրողներին և ապրանքանիշերին։ Սա հնարավորություն կտա աշխարհի ցանկացած կետից ներկրողներին ծանոթանալ ապրանքների և արտադրության ամբողջ ծավալին, որոնք Հայաստանը պետք է առաջարկի ընդամենը մեկ հարթակից։