Մենք իրականացնում ենք արտահանում դեպի ԵԱՏՄ ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք (ԱՄԷ) , իրականացնում ենք ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, մաքսային ձևակերպումները և բեռների տեղափոխումը:

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտահանում և Տրանսպորտ
Եթե մինչ այս պահը բազմաթիվ ռիսկերի պատճառով չէիք ցանկանում ձեր ապրանքները առաքել ԵԱՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ, ապա այժմ կարող եք ձեր արտահանումը վստահել մեզ։ Մեզ հետ դուք կկարողանաք հաջողությամբ և շահութաբեր կերպով ապրանքներ առաքել՝ առանց ավելորդ նյութական ծախսերի: Ընտրելով մեզ՝ դուք կկարողանաք բարձրացնել ձեր բիզնեսի արդյունավետությունը, ընդլայնել ձեր հաճախորդների բազան և գտնել նոր ու վստահելի գործընկերներ: Պրոֆեսիոնալ աշխատակիցները կօգնեն թղթաբանության հարցում, կկազմեն արտահանման պայմանագիր, կհավաքեն փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը և կմշակեն ձեր արտադրանքը գնորդին հասցնելու օպտիմալ սխեման:
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մաքսազերծում
Մաքսազերծումը ապրանքների ներմուծման և արտահանման ամենակարևոր կողմն է, որը ներառում է մի շարք ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են սահմանով առևտրային ապրանքների օրինական տեղաշարժն իրականացնելու համար: Համաշխարհային գլոբալացման միտումով, ամեն տարի ավելի շատ ապրանքներ են անցնում սահմաններով, որոնք պահանջում են օրինական և պատշաճ մաքսազերծում: Հաճախ մատակարարը հրաժարվում է այլ երկրների հետ առևտուրից՝ ոչ պատշաճ մաքսազերծման բարձր ռիսկերի պատճառով՝ սկսած դրամական ծախսերից մինչև վարչական և քրեական պատասխանատվություն: Նման իրավիճակում Ձեզ համար ամենաօպտիմալ լուծումը մեզ հետ կապվելն է, և մենք ձեզ կազատենք այս գլխացավանքից։


ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտաքին առևտրի աութսորսինգ
Պրոֆեսիոնալ ընկերությանը վստահելով մի շարք պարտականություններ՝ դուք հնարավորություն ունեք լիովին կենտրոնանալ ձեր ընկերության հիմնական շահերի վրա և զգալիորեն նվազեցնել ծախսերը: ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեության) աութսորսինգը հեշտ միջոց է ձեր ապրանքների արտահանումը կազմակերպելու համար՝ առանց ավելորդ գործառույթներ կատարելու և առանց հաշվապահությունը ծանրաբեռնելու: Դուք վստահում եք պրոֆեսիոնալ ընկերությանը ձեր ապրանքների արտահանման բոլոր պարտականությունները:
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հավաքական բեռներ
Բեռի փոքր ծավալը խոչընդոտ չէ արտահանման համար։ Մենք մատուցում ենք բեռների հավաքագրման ծառայություն: Եթե ունեք փոքր ծավալի բեռ, մենք կարտահանենք նաև դա: Մենք հավաքագրում ենք տարբեր տեսակի արտադրանքի տաբեր չափաբաժիններ ու արտահանում ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ և Մերձավոր Արևելքի երկրներ:
