ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Մեր կայքի հասցեն է. https://exportarmenia.am

Խնդրում ենք կարդալ այս Գաղտնիության Քաղաքականությունը՝ տրամադրելով համաձայնություն փաստաթղթին՝ մեր ծառայություններից օգտվելու թույլտվություն ստանալու համար:

Այս Գաղտնիության Քաղաքականության նպատակն է տեղեկացնել կայքի այցելուներին, թե ինչ տեղեկատվություն է հավաքվում գրանցման համար և ինչպես է այն օգտագործվում:

Անձնական տվյալների պաշտպանություն

Կայքի գրանցման համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝ էլ. փոստ, անուն, ազգանուն: Անվտանգ և հարմարավետ ծառայություն մատուցելու նպատակով ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակների համար.

  • Ծառայություն իրականացնելու համար
  • Տեխնիկական օգնության համար
  • Ձեր պահանջներն ավելի արդյունավետ կատարելու համար
  • Նորությունների և նոր ծառայությունների մասին տեղեկության թարմացման համար
  • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

Export Armenia-ն երաշխավորում է ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և այն չի տրամադրում երրորդ անձանց:

Մեր կայք այցելելիս հավաքված այլ տեղեկություններ

Երբ այցելում եք մեր կայք, որոշ տեղեկություններ հավաքվում են Ձեր համակարգչի կողմից: Օրինակ, մեր կայք այցելելիս, ինչ էջեր եք դիտել, ինչ բրաուզեր եք օգտագործել, Ձեր ինտերնետ մատակարարի անունը (Ucom, Vivacell…) և այլ տեղեկություններ: Հավաքված տեղեկատվությունը անձնական չէ և օգտագործվում է այցելությունների քանակը հաշվելու և վիճակագրություն վարելու համար: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտատերերի համար:

Քուքի ֆայլերի օգտագործումը

ExportArmenia.am-ն օգտագործում է քուքի ֆայլեր: Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք ստեղծվում են կայքում: Երբ այցելում եք կայք, քուքի ֆայլերը ընդունվում և պահվում են Ձեր համակարգչի դիտարկիչի ծրագրաշարում: Քուքիները անվտանգ են Ձեր համակարգչի համար և չեն հավաքում անձնական տեղեկություններ: Դրանց շնորհիվ կայք այցելությունն ավելի արագ և հարմարավետ է դառնում։