Գրանդ Քենդի
"Գրանդ Քենդի" ընկերությունն այսօր Հայաստանի սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին, Հրանտ Վարդանյանի կողմից։ Առաջինը գործարկվել է կարամելի, ապա՝ կոնֆետի արտադրամասերը:
Այժմ "Գրանդ Քենդի" ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: "Գրանդ Քենդին" ոչ միայն հրուշակեղենի խոշորագույն արտադրողն է Հայաստանում, այլեւ հայկական սննդի արդյունաբերության խոշորագույն ընկերությունն է։ "Գրանդ Քենդին" միակ գործարանն է Անդրկովկասում, որն զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ ընկերությանը հաջողվեց զգալի ներկայություն ձեռք բերել շուկայում՝ հաճախորդներին ներկայացնելով ավանդական և հայտնի, ինչպես նաև նոր մշակված ապրանքներ։
No products were found matching your selection.