Նշանակություն․ Բալզամը սնուցում է շուրթերը և պաշտպանում ճաքերից։ Չիչխանի յուղով և նարնջի եթերային յուղով հարստացված այս բալզամը նպաստում է հերպեսի կանխմանը։
Բաղադրություն․ Նուշի յուղ, ձիթապտղի յուղ, ժոժոբայի յուղ, շիի յուղ, չիչխանի յուղ, մանգոյի յուղ, կակաոյի յուղ, մեղրամոմ, վիտամին E, նարնջի եթերային յուղ։
Կիրառում. Տարածել շուրթերին։ Խորհուրդ է տրվում օգտագործել պարբերաբար, հատկապես հերպեսի առաջացման սկզբնական փուլում կամ շրթներկից առաջ։
Պահել 5°C – 25°C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։
ԳՕՍՏ 31649-2012։