Օգտակար տեղեկատվություն

Ինչո՞ւ են ամբողջ աշխարհում բիզնեսները նախընտրում հայկական արտադրանքը

Հայկական արտադրանքի արտահանումն այժմ իր լավագույն ժամանակներն է ապրում։ Տարեցտարի ավելանում է երկրից արտահանման քանակը և հասնում իր ռեկորդային ցուցանիշների։ Ընդ որում, ավելանում է ոչ միայն Հայաստանից արտահանվող ապրանքների, այլև հայկական ապրանք ներկրող երկրների թիվը։

Ինչո՞վ է պայմանավորված աշխարհում հետաքրքրության նման աճը, և ինչո՞վ կարող են պարծենալ հայ արտադրողները։

Պատմություն և մշակութային ժառանգություն
Ոչ մի զարգացում հնարավոր չէ առանց հիմքի, որից կարելի է կառուցել: Իսկ մեր դեպքում սա պարզապես ցատկաձող չէ, այլ գործընթացի բոլոր փուլերում կարևոր բաղադրիչ:
Հաշվի առնելով Հայաստանի դարավոր հնագույն պատմությունը՝ հայկական շատ ապրանքների մեծ պահանջարկն ու ժողովրդականությունը զարմանալի չէ։ Սերնդեսերունդ փոխանցված ավանդույթներն ու տեխնոլոգիաները, տարեցտարի կատարելագործվելով, Հայաստանում ժամանակակից արտադրության հզոր բազա են դարձել։

Աշխարհագրական դիրքը և կլիման
Կարևոր են նաև աշխարհագրական և եղանակային պայմանները։ Հայաստանը բավականին քարքարոտ երկիր է, սակայն, միաժամանակ, հողի հրաբխային ապարների շնորհիվ խաղողի այգիները ապահովում է ոգելից խմիչքների հզոր արտադրությունը և դրանց արտահանումը։ Հարավային կլիմայի և արևի շնորհիվ հասունացած պտուղները հատկապես քաղցր են՝ պայմանավորված դրանցում շաքարի բարձր տոկոսով, ինչն ազդում է խմիչքի համի վրա՝ լինի դա գինի, թե չոր մրգեր:
Նաև վերը նշված փաստերի շնորհիվ Հայաստանը հարուստ է բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ ներկայացուցիչներով, որոնք գոյություն ունեն բացառապես այս տարածաշրջանում։ Նման բացառիկությունը բարձրացնում է նաև հայկական արտադրանքի պահանջարկը և ավելացնում արտահանման ծավալները։

XXI դար
Ինչո՞ւ է այժմ էլ պահպանվում հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրությունը։

Նախ, զբոսաշրջության և ընդհանրապես տեղեկատվության հասանելիության աճի հետ մեկտեղ հետաքրքրություն է առաջանում Հայաստանի և հայկական մշակույթի նկատմամբ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է խոհանոցի և հայկական ազգային արտադրանքի նկատմամբ հետաքրքրության։

Երկրորդ, այս օրերին միտում կա դեպի առողջ սնունդ, էկո արտադրանք և օրգանական արտադրություն։ Այս ամենը կարելի է գտնել հայկական արտադրանքի մեջ։ Вместе с тем, не смотря на моду, не угасающая популярность на алкоголь и табачные изделия, тоже удовлетворяется армянскими продуктами. Таким образом, в Армении найдется товар на любой вкус.

Եվ իհարկե, ավելորդ չի լինի հիշատակել Հայաստանի տարածքից դուրս ապրող հայ բնակչությանը։ Աշխարհում մեծ է հայկական սփյուռքի թիվը, որը միշտ աջակցում է Հայաստանից արտահանման պահանջարկին՝ անկախ համաշխարհային իրավիճակից։

Հարկային համակարգ
Կարևոր դեր է խաղում մաքսային օրենսդրությունը։ Հայաստանից արտահանումը հատկապես ձեռնտու է ԵԱՏՄ անդամ երկրներին, որտեղ որոշ մաքսային վճարումներ զրոյական են։
Մաքսային օրենսդրական դաշտի մասին ավելին իմանալու համար կարդացեք մեր «ՀՀ-ից արտահանման ինչպիսի՞ հարկեր են գործում» բլոգը։

Այսպիսով, վերը նշված բոլոր գործոնները համակցված բերում են հայկական ապրանքների նկատմամբ հետաքրքրության աճին, և տարեցտարի շատ տնտեսվարողներ ավելի ու ավելի են նախընտրում Հայաստանի արտադրանքը։
Հայկական արտադրանքի մասին ավելին իմանալու և հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար այցելեք exportarmenia.am կայքը։